EN   RU   AM

Ջերմուկի մասին

 

Գտնվելու վայրը

Ջերմուկը Հայաստանի ամենահայտնի առողջարանային քաղաքներից է։ Այն գտնվում է Վայոց Ձորի մարզի հյուսիս-արևելյան հատվածում ՝ ծովի մակերևույթից մոտ 2050 մետր բարձրության վրա, Արփա գետի վերին հոսանքներում։ Հոսելով քաղաքի միջով՝ վերջինս այն բաժանում է երկու մասի։ Առողջարանը շրջապատված է խիտ անտառներով ծածկված գեղատեսիլ լեռնաշղթաներով։

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը գտնվում է առողջարանից 180 կմ հեռավորության վրա:

Կլիման

Ջերմուկը հայտնի է իր մեղմ կլիմայով։ Ամռանն այստեղ այնքան էլ շոգ չէ, իսկ ձմռանն առատ ձյուն է տեղում։ Օդի ջերմաստիճանն ամռանը չի գերազանցում +32C, իսկ ձմռանը նվազագույնը կարող է հասնել -35C։

Հանքային ջուր

Ջերմուկը հարուստ է քաղցրահամ և հանքային ջրի յուրահատուկ աղբյուրներով։ Դրանց թվում հարկ է նշել տաք հանքային աղբյուրները, որոնք իրենց ֆիզիկաքիմիական բնութագրերով դասվում են Կարլովի Վարիի և Ժելեզնովոդսկի նմանատիպ աղբյուրների շարքում: Այս ստորգետնյա գեյզերային ջուրն օգտագործվում է ինչպես խմելու, այնպես էլ լոգանքի համար: Այն օգտակար է տարբեր հիվանդությունների, այդ թվում՝ աղեստամոքսային տրակտի, երիկամային և նյարդաբանական խանգարումների բուժման համար։

Եղնիկի լեգենդը

Մոտակա լեռան գագաթին կարելի է տեսնել եղնիկի արձանը։ Եղնիկ է պատկերված նաև «Ջերմուկ» հանքային ջրի շշերի պիտակի վրա: Ըստ լեգենդի՝ շատ տարիներ առաջ, երբ շրջակա անտառները լի էին կենդանիներով, որսորդը նետով վիրավորում է մի եղնիկի: Հաջողացնելով փախչել՝ եղնիկը հասնում է ջերմուկի հանքային ջրերին և, լիովին ուժասպառ եղած, նետվում է ջուրը։ Քիչ անց եղնիկն այնտեղից դուրս է գալիս լիովին առողջ: Հրաշք ապաքինման մասին լուրն արագ տարածվում է, իսկ եղնիկը դառնում է Ջերմուկի խորհրդանիշը: