EN   RU   AM

ՀԱՄԱՐՆԵՐ

Մենք հոգ ենք տանում ձեր հանգստի մասին՝ սկսած դեպի առողջարան տեղափոխումից մինչև ճանապարհում։ Պարզապես ընտրեք ձեր այցելության ամսաթվերը:

ավելին
Սա մի հիանալի վայր է, որտեղ կարող ես անցկացնել լիարժեք հանգիստ։ Շնորհակալ եմ տնօրինությանը բարձր մակարդակով այն կազմակերպելու համար, բուժական ողջ անձնակազմին՝ բարեհամբույր վերաբերմունքի համար, խոհանոցի աշխատողներին՝ համեղ ու բազմազան ուտելիքի համար, մաքրուհիներին՝ մեր շատ մաքուր հանգիստն ապահովելու համար... Շնորհակալ ու գոհ եմ բոլորիցդ։
Լուսինե Ղազարյան, Հայաստան, 2020
Շնորհակալություն գերազանց սպասարկման, հիանալի մթնոլորտի, բուժանձնակազմի հոգատար ու ջերմ վերաբերմունքի համար, հատուկ շնորհակալություն տնօրեն Առաքելյանին՝ հետևողական և ուշադիր լինելու համար։
Հեղնար Հայրապետյան, Հայաստան, 2020
Բարձրակարգ ընդունելություն, նոր վերանորոգված լուսավոր ու հարմարավետ սենյակներ, ամենօրյա մաքրություն և ախտահանում, բուժական և վերականգնողական պրոցեդուրաների լիարժեք համակազմ, բազմազան ճաշատեսակներ՝ մեկը մյուսից համեղ ու ախորժելի, կիրթ ու բարեհամբույր սպասարկող անձնակազմ... Դրան հավելեմ լեռնային ջինջ օդն ու աշխարհահռչակ բուժիչ հանքային ջուրը:
Արշալույս Հեքիմյան, Հայաստան, 2020
ավելին

ԲՈՒԺՈՒՄ

Առողջարանային բուժման համալիրը կատարում է տարբեր բնույթի բուժական պրոցեդուրաներ։

Հենաշարժիչ համակարգի հիվանդություններ

Աղեստամոքսային տրակտի հիվանդություններ

Շնչառական համակարգի հիվանդություններ

Նյութափոխանակության խանգարումներ

Միզասեռական համակարգի հիվանդություններ

Նյարդային համակարգի հիվանդություններ

ավելին