EN   RU   AM

Առողջարանի մասին


Կանաչապատ լեռներով շրջապատված «Ջերմուկ Մոսկվա» առողջարանը գտնվում է Հայաստանի ամենահայտնի առողջարանային քաղաքներից մեկում՝ Ջերմուկում։ Այն առաջարկում է հանքային վաննաներով սպա կենտրոն և բազմազան բուժական պրոցեդուրաներ։

Դասական և ժամանակակից ոճերով հարդարված համարները լիովին կահավորված են և տեխնիկապես հագեցած․ հարթ էկրանով հեռուստացույց, սառնարան, ջեռուցման համակարգ, արդուկման միջոցներ, վարսահարդարիչ և այլն: Կահավորանքը ներառում է նաև գրասեղան: Հանգստավայրի տարածքում գործում է անվճար Wi-Fi կապ: Անհատական լողասենյակներում տեղադրված են ցնցուղներ, տրամադրվում են լոգանքի անվճար պարագաներ:

Համարներն ունեն պատշգամբ, հիասքանչ տեսարան դեպի լեռներ, ելք դեպի տեռաս և ներքին բակ։

Մեզ մոտ հանգիստը ներառում է օրական 3-անգամյա գերազանց սնունդ։ Մեր ռեստորանը մատուցում է հայկական և եվրոպական խոհանոցների ուտեստներ, իսկ բարն առաջարկում է տարատեսակ խմիչք:

«Ջերմուկ Մոսկվայում» գործում են շուրջօրյա ընդունարան, տոմսարկղ, տուրիստական ծառայություն, ուղեբեռի և լեռնադահուկային պարագաների պահեստներ: Մի շարք զբաղմունքներ կարելի է վայելել տեղում կամ շրջակայքում, ներառյալ՝ դահուկավազք, հեծանվավազք և ձկնորսություն: Բացի այդ, նրանց, ովքեր կցանկանան համատեղել հանգիստը աշխատանքի հետ, տրամադրում ենք նիստերի ընդարձակ դահլիճ՝ ապահովված անհրաժեշտ տեխնիկայով: Առկա է նաև անվճար ավտոկանգառ:

Ջերմուկի ճոպանուղին գտնվում է առողջարանից 1,3 կմ հեռավորության վրա:

«Ջերմուկ Մոսկվա» առողջարանն առաջարկում է.

  • օրական 3 անգամյա հիանալի սնունդ
  • կենտրոնական ջեռուցում
  • արբանյակային և կաբելային հեռուստաալիքներ
  • անվճար WiFi
  • բուժական պրոցեդուրաներ
  • սպա և առողջության կենտրոն
  • մարզասրահ (ֆիթնես կենտրոն)
  • հեծանիվների և դահուկային պարագաների վարձույթ
  • նիստերի դահլիճ
  • Էքսկուրսիաներ դեպի տեսարժան վայրեր
  • և այլն

Հարմարությունների և ծառայությունների ամբողջական ցանկը տե՛ս այստեղ:

 

Ընդհանուր քաղաքականություն


ժամանում՝ 14:00

Մեկնում՝ 12:00

Երեխաների տեղակայումը և լրացուցիչ մահճակալներ.
Մեզ մոտ 10 տարեկանից սկսած երեխաները հավասարեցվում են մեծահասակներին: Խնդրում ենք ներառել ձեր խմբի կամ ընտանիքի երեխաների քանակը և տարիքը` համարների առկայության և ճշգրիտ գների մասին տեղեկություն ստանալու համար:
Մեր առողջարանը չի տրամադրում մանկական կամ լրացուցիչ մահճակալներ:

Կենդանիներ. Չեն թույլատրվում:

Ծխել․ Սենյակներում ծխելն արգելված է։